ՔՊ-ն ԱԺ-ում հանդիպում է ունեցել ՆԳ նախարարի հետ․ քննարկել են ոլորտում իրականացվող բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

AJ-6

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում հանդիպել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հետ:

Քննարկվել են ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը, Հայաստանում իրավակարգի ամրապնդմանն ուղված աշխատանքները, առկա մարտահրավերները և դրանց լուծման ուղիները:

--00—ՅՄ