ԱԴԾ-ն նոր մանրամասներ է հայտնել ուկրաինացի դիվերսանտների՝ ՌԴ ներթափանցման մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

1105419

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ զինվորականների հետ միջոցներ են ձեռնարկում ՌԴ պետական ​​սահմանը խախտած ուկրաինացի դիվերսանտներին ոչնչացնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնում:

«Բրյանսկի մարզի սահմանամերձ Կլիմովսկիի շրջանում ՌԴ ԱԴԾ-ն և ՌԴ ՊՆ կից ուժերը միջոցներ են ձեռնարկում պետական ​​սահմանը խախտած ուկրաինացի զինված ազգայնականներին ոչնչացնելու համար», - նշել է ԱԴԾ-ն։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էին ռուսական լրատվամիջոցները, հինգշաբթի առավոտյան մի քանի տասնյակ ուկրաինացի դիվերսանտներ մտել են Բրյանսկի մարզի սահմանամերձ շրջան։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ