Նորք-Մարաշում այրվել են անվադողեր ու աղբ․ հրդեհը մարել է հրշեջների 2 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

123

Մարտի 2-ին հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։35-ի սահմանում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն  ահազանգ է ստացվել, որ Նորք-Մարաշ վարչական շրջանի 7-րդ փողոցում հրդեհ է բռնկվել, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ 

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան։

--00—ԼՄ