Կոտայքի մարզում 23-ամյա վարորդը «Volkswagen passat»-ով հայտնվել է չգործող ջրատարում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

Screenshot 2023-03-03 184835

Այսօր՝ մարտի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։Ժամը 15:40-ի սահմաններում 23-ամյա Մկրտիչ Վ.-ն իր վարած Volkswagen passat մակնիշի ավտոմեքենայով Բջնի-Հրազդան ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ձորակում չգործող ջրատարում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վթարի փաստով պարեկային ծառայության Կոտայքի գումարտակում նյութեր են նախապատրաստվում։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ