Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհը նախատեսվում է երթևեկելի դարձնել ապրիլի 1-ից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

335163018_1145415422810160_1731834890752689176_n

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում դիտարկել է նաև Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի կառուցման ընթացքը։ Այս մասին տեղեկանում ենք նախարարության ֆեյսբուքյան էջից։

gnel

Նշված ճանապարհահատվածը նախատեսվում է երթևեկելի դարձնել ապրիլի 1-ից։ Առաջիկայում կսկսվեն ասֆալտապատման աշխատանքները։

Ճանապարհի կառուցման աշխատանքները կշարունակվեն և ճանապարհն ամբողջովին՝ եռաշերտ ասֆալտապատված և ճանապարհային նշաններով կահավորված կլինի ամռանը:

gnnel

Նախարարը տեղում ծանոթացել է իրականացվող աշխատանքներին, զրուցել շինարարների հետ, տվել անհրաժեշտ հանձնարարականներ։

--00—ՅՄ