Խաղաղապահները շարունակում են հայկական և ադրբեջանական կողմերի հետ բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

խաղաղապահներ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում առաջադրանքների կատարումը։

Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Անցած մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։ 

Ռուս խաղաղապահների հրամանատարության կողմից շարունակվում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ։ Խաղաղապահները անվտանգության ապահովման և հնարավոր միջադեպերի կանխարգելման նպատակով պահպանում են շարունակական փոխգործակցությունը Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:

--00—ՍՊ