ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News
Փարիզի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցի ժամանակ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Բողոքի ակցիային տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել։ Նրանց թվում են եղել առաջատար արհմիությունների ներկայացուցիչներ, տրանսպորտի, էներգետիկայի, արդյունաբերության և այլ ոլորտների աշխատողներ, բուժաշխատողներ, ուսուցիչներ, ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչներ, «Դեղին բաճկոններ» շարժման կողմնակիցներ, ինչպես նաև արմատական «black bloc»-ի երիտասարդներ։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում արդեն 7-րդ համազգային գործադուլն է տեղի ունենում կենսաթոշակային բարեփոխումների նախագծի դեմ։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է 230 բողոքի ակցիա։
--00—ՅՄ