Վրաստանի վարչապետը կշտամբել է Ուկրաինայի իշխանություններին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

1598074102_0_82_3000_1770_1280x0_80_0_0_a8035028b3af95814f4e249eb65f5893

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդդիմությանը մեղադրել է բողոքի ցույցերի ժամանակ երկիրն ապակայունացնելու նպատակներին հասնելու համար երիտասարդներին շահարկելու մեջ։

«Սա ուղղակի հակապետական ​​դիվերսիա է։ Այսքան երիտասարդների, այդ թվում՝ ուսանողների ուղեղները լվացվել են... Ո՞նց են համարձակվում այս երիտասարդներին որպես վահան օգտագործել, թող գան առաջին պլան, որ մոլոտովի կոկտեյլներ գցեն։ Մոտ 60 ոստիկան վիրավորվել է, մի քանիսը գրեթե ողջ-ողջ այրվել են, մենք ոչ մեկին չենք ների դրա համար»,- «Իմեդի» հեռուստաալիքի եթերում ասել է Ղարիբաշվիլին։

Վրաստանի վարչապետը երկրի ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը՝ «Միացյալ ազգային շարժումը», որը հիմնադրել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, «ֆաշիստ» է անվանել, իսկ կառավարության մյուս ընդդիմախոսներին մեղադրել «ծայրահեղական» գործունեության մեջ։

--00—ՅՄ