Վահան Քերոբյանն այցելել է սուրճի վերամշակմամբ զբաղվող «Ռոյալ Արմենիա» ընկերություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

photo_2023-03-13_15-08-22

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է սուրճի վերամշակմամբ զբաղվող «Ռոյալ Արմենիա» ընկերություն՝ տեղում ծանոթանալու արտադրական կարողություններին։ Այս մասին տեղեկանում ենք նախարարությունից։

Ընկերության ղեկավարների ուղեկցությամբ նախարարը շրջել է արտադրամասով, քննարկել սուրճի արտադրության ոլորտում առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները։

«Ռոյալ Արմենիա» ընկերությունն օգտվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող Տնտեսության արդիականացման միջոցառումից և ձեռք բերել փաթեթավորման հոսքագիծ։ Առաջիկա նպատակներից է  ձեռք բերել նոր սարքավորումներ, ինչպես նաև ընդլայնել արտահանման աշխարհագրությունը։

Նախարարը ընկերության ղեկավարներին ներկայացրել է նաև «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» ծրագրի օժանդակության տրամադրման կարգը և պայմանները:

--00—ՅՄ