Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման բոլոր տոմսերը սպառված են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

armenia-turkiye

Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման բոլոր տոմսերը սպառված են։ Տեղեկանում ենք ՀՖՖ մամուլի ծառայությունից։

«Շնորհակալ ենք մեր երկրպագուներին ցուցաբերած ակտիվության համար»,-ասված է ֆեդերացիայի գրառման մեջ։

Հիշեցնենք՝ խաղը կայանալու է մարտի 25-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Այն Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին հանդիպումն է լինելու։

--00—ՍՊ