Հրանտ-Լեոն Ռանոսը կհամալրի Հայաստանի ազգային հավաքականի շարքերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

photo_2023-03-14_15-18-32

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաջողությամբ ավարտել է «Բավարիայի» երկրորդ թիմի հայազգի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի հետ բանակցությունները: Այս մասին հայտնում է մարզական լրագրող Սենիկ Կարա-Պողոսյանը, փոխանցում է Armsport.am-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 19-ամյա հարձակվողը շուտով միանա մեր Ազգային հավաքականին:

Հրանտ-Լեոնը շուտով կժամանի Երևան, որպեսզի մասնակցի Թուրքիայի հետ կայանալիք խաղին:

--00—ՅՄ