5-րդ շարասյունը կառավարության շենքում է, իրենք են բերել պարտությունը և ոչ թե բանակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

5-րդ շարասյունը կառավարության շենքում է, իրենք են բերել պարտությունը և ոչ թե բանակը: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։ Մանուկյանի համոզմամբ, Նիկոլ Փաշինյանը ստախոսությամբ է զբաղված, քանի որ նրա կողմից բարձրաձայնված ոչ մի դավաճանության փաստ չի հաստատվել։

Ավելին, ըստ Մանուկյանի՝ 10 հոգու գործերը կարճվել են և նրանցից մեկն այս պահին սահմանային ամենակարևոր գոտիներից մեկում հրամանատար է։ Խոսելով վարչապետի՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ դիտարկումների մասին՝ Մանուկյանը նշեց, թե Փաշինյանը խայտառակ է անում ՀԱՊԿ-ին, սուտ է ասում, թե կառույցը հեռանում է։ Ըստ պատգամավորի՝ Հայաստանը չարաճճի երեխու պես կծոտում է ՀԱՊԿ-ին, իսկ Փաշինյանը սուտ է ասում, թե բոլոր հնարավոր միջոցներով դիմել է այդ կառույցին։

Մանուկյանը նաև նշեց, թե հնարավոր Էսկալացիայի մեղավորը Փաշինյանն է, քանի որ իր՝ երկու տարի շարունակվող քաղաքականությունն ու քարոզչությունն են բերել դրան։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ