Երևանի տրանսպորտային պարկը նախատեսվում է համալրել ևս 150 նոր ավտոբուսով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

fc65fdf1-782e-49f0-b647-0c62dae67747.jpg

Երևանի տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար նախատեսվում է ձեռք բերել ևս 150 նոր ավտոբուս։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սույն հարցը ներառված է Կառավարության մարտի 16-ի հերթական նիստի օրակարգում։

Նախատեսվում է ներկրել Zhongtong bus LCK6860HGN մակնիշի Euro 5 բնապահպանական ստանդարտի, 4*2 անիվների դասավորությամբ, քաղաքային կոնֆիգուրացիայի, հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման համար հարմարեցված, առնվազն 22+1 նստատեղերի առկայությամբ և 38 կանգնած ուղևորների տեղափոխման հնարավորությամբ  թվով 150 միջին դասի ավտոբուսներ, ինչը թույլ կտա քաղաքային տրանսպորտի թվով  9 ավտոբուսային երթուղիները համալրել նոր շարժակազմով և ավելացնել ավտոբուսային երթուղիների քանակը։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 6․6 մլրդ դրամի ներդրում ավտոբուսների ձեռքբերման համար։ Նախատեսվում է նաև ստեղծել 492 նոր աշխատատեղ՝ 317 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։

Ծրագիրն իրականացնելու նպատակով Կառավարությունը «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությանը մաքսատուրքից կազատի։

--00—ԶՀ