Թանդիլյանը Ֆրանսիայի դեսպանի հետ զրույցում կարևորել է Արցախում տեղի ունեցողը, հնարավոր աջակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

photo_2023-03-16_18-20-28

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը այսօր Ֆրանսիայի դեսպանատանը հանդիպել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին և Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանին։

Կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը դեսպանի հետ զրույցում կարևորել է հայ-ֆրանսիական երկարամյա ջերմ, բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին ինչպես միջազգային հարթակներում, այնպես էլ՝ երկրում բարեփոխումների իրականացման գործում։ Մանե Թանդիլյանը նաև նշել է, որ բարձր գնահատականի է արժանի Ֆրանսիայի՝  աշխարհում կանանց առաջնորդության առաջխաղացման ռազմավարությունը։

«Ապրելու երկիր» կուսակցությունը, ես անձամբ, շնորհակալ եմ Ֆրանսիային այդ ջանքերի համար»,- ասել է Մանե Թանդիլյանը։

Անն Լույոյի հետ քննարկվել է նաև քաղաքական ուժի տեսլականը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման վերաբերյալ՝ այս համատեքստում կարևորելով նաև Արցախի շուրջ տեղի ունեցողն ու դրան Ֆրանսիայի հնարավոր աջակցությունը։

--00—ՅՄ