Էկվադորում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 12 մարդ, կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

1551245166_0_160_3072_1888_1920x0_80_0_0_8f50f6570bcff4dcfdd35a2de2a744d5

Էկվադորում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 12 մարդ, կան տուժածներ։ Այս մասին հայտնում է այդ երկրի նախագահի մամուլի ծառայությունը:

«Այս պահին հաղորդվում է 12 զոհվածների մասին, 11-ը՝ էլ Օրո նահանգում և մեկ զոհ՝ Ասուայ նահանգում։ Կան տուժածներ, նրանք գտնվում են հիվանդանոցներում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Էկվադորում 6,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Աղետի էպիկենտրոնը գտնվել է Նարանջալ քաղաքից 17 կիլոմետր հարավ-արևմուտք, որտեղ ապրում է 32 հազար մարդ։

--00—ՅՄ