Ցավում եմ, եթե որևէ մեկին արձագանքս կտրուկ կթվա․ Ժաննա Անդրեասյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

255672

Դվինում և Բջնիում առավել քան ակնհայտ տեսա, թե ինչպես չի կարելի վերականգնել հուշարձանը։ Ամեն օր Հայաստանի՝ երկնքի տակ բաց թանգարան լինելու մասին խոսալով 1995 թվականից ի վեր որևէ հայտ չենք ներկայացրել Յունեսկօ՝ նյութական մշակութային ժառանգության մասով, ու այս իմաստով երկրների շարքում նախավերջին տեղում ենք՝ կարծեմ Սենեգալից առաջ, իսկ մեր բացառիկ հուշարձանները իբրև թե վերականգնել ենք՝ գրեթե վանդալիզմի հասնող մոտեցմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Ցավում եմ, եթե որևէ մեկին արձագանքս կտրուկ կթվա։ Ում կտրուկ կթվա, առաջարկում եմ այցելել Դվին և Բջնի՝ տեսնելու այսպես կոչված վերականգնված հատվածները»,-գրել է նա։

--00—ՅՄ