Ադրբեջանի ներկայացրած ընտրությունը խաղաղ հանձնման կամ ուժի կիրառմամբ` ՀՀ-ի օկուպացման միջև է:

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

05beffa973803698913af52d1566280a_M

Ադրբեջանի նախագահը ծավալուն ելույթով անդրադարձել է Հայաստանի հետ տարվող բանակցություններին, Արցախի շուրջ ստեղված իրադրությանը և պարզ շարադրել իր սպասելիքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ըստ Ալիևի` «խաղաղության պայմանագրի» կամ ինչպես Փաշինյանն է սիրում ասել` «խաղաղության օրակարգի» տակ պետք է հասկանալ Ադրբեջանի բոլոր պահանջների կատարումը:

Դա ոչ միայն Արցախի նկատմամբ ադրբեջանական լիակատար վերահսկողությունն է, այլ նվազագույնը ՀՀ մի քանի մարզի, քաղաքների և տասնյակներով գյուղերի նկատմամբ ադրբեջանական պահանջների լեգիտիմացում և բավարարում:

Այսինքն` Ադրբեջանի ներկայացրած ընտրությունը խաղաղ հանձնման կամ ուժի կիրառմամբ` ՀՀ-ի օկուպացման միջև է»։

--00—ՅՄ