Լացիոն դերբիում հաղթեց 10 հոգով մնացած Ռոմային

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

bbb-680x375

Իտալիայի Ա Սերիայի 27-րդ տուրում «Լացիոն» 1։0 հաշվով հաղթեց «Ռոմային»։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։

Հանդիպման 32-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց «Ռոմայի» կենտրոնական պաշտպան Ռոջեր Իբանյեսը՝ երկրորդ դեղին քարտը ստանալու համար։ Առաջին անգամ ֆուտբոլիստը զգուշացվել էր 8-րդ րոպեին։

Հանդիպման միակ գոլը գրանցվեց 65-րդ րոպեին։ Աչքի ընկավ «Լացիոյի» կիսապաշտպան Մատիա Ցականին։

--00—ՅՄ