Օնիկ Գասպարյանը կրկին ԱԺ-ում է, մասնակցում է 44-օրյայի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

ն_0

44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստերը մտել են ակտիվ փուլ: Օրեր առաջ Ազգային ժողով հարցաքննության էր հրավիրվել ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը: Նիստը տևել էր վեց ժամ: 

24News-ի տեղեկություններով, այս պահին կրկին քննիչ հանձնաժողովի նիստ է ընթանում, որին ներկա է նաև Օնիկ Գասպարյանը:

Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ 10.02.2022 թվականին ստեղծվեց 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողով: 

Հանձնաժողովը իրավասություն ունի նիստերին հրավիրել պաշտոնատար անձանց, բարձրագույն սպայական կազմին: Հանձնաժողովի նիստերին մասանակցել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, որը հետո հրաժարվեց մասնակցել հանձնաժողովի նիստերին:

Նիստերին մասնակցել են նաև արտախորհրդարանական ընդդիմադիր ուժեր և զոհված զինծառայողների ծնողներ:

--00—ՅՄ