Կոսովոյի անկախացման գործընթացը կարող է օգտագործվել ԱՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի համատեքստում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

kartch-zhamanakov-meknum-em-ar-n253071-1

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Վերջին օրերին միջազգային քաղաքական ուշադրությունը կենտրոնացած էր նաև Սերբիա-Կոսովո երկխոսության վրա, որի շրջանակներում Սերբիայի նախագահ Վուչիչը հանդիպել էր Կոսովոյի վարչապետ Կուրտիին և քննարկել երկկողմ հարաբերությունների մի շարք հանգրվանային հարցեր՝ Արևմուտքի հովանու ներքո:

Ինչո՞վ է սա հետաքրքիր մեզ:

1. Կոսովոյի անկախացման գործընթացը, որ մեկնարկել էր 2008 թվականից, կիսատ է մնացել նախևառաջ Սերբիայի դիմադրության, և դրա հետ շաղկապված այլ աշխարաքաղաքական խաղացողների ներգրվմամբ: ԵՄ-ի ներսում նույնպես 5 երկիր չի ճանաչում Կոսովոն:

Ստեղծված աշխարհաքաղաքական գերլարված վիճակում Արևմուտքը փորձում է նոր ճնշումներ բանացնելով Սերբիայի հանդեպ, հանգուցալուծել այս հարցը:

2. Կոսովոյի անկախացման գործընթացը, իհարկե, խասրխված է գեոպոլիտիկ շահերի վրա, սակայն իր բովանդակային հիմնավորումների մեջ պարունակում է բազմաթիվ թեզեր, որոնք կարող են առ այսօր օգտագործվել հայկական կողմից՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համատեքստում:

Այս ամենը առավել ընդգծելի է դառնում հիմա Արցախի հարցում Նիկոլի դավաճանական քաղաքականության համատեքստում:

3. Սերբ ժողովուրդը կազմակրեպված և բուռն դիմադրում է Կոսովոն ճանաչելու արևմտյան ճնշումներին:

Մեզանում տիրող ապատիայի ֆոնին սա լավ օրինակ է ազգային հարցերի շուրջ պահպանել պասինարությունն ու դիմադրել գլոբալ պրեսսինգին, այնպես էլ "ավելի լավ կյանքի" գայթակղությանը, քանզի ԵՄ-ն փորձում է մտրակից բացի կիրառել ԵՄ անդամության բլիթը Սերբիայի նկատմամբ:

Այս և մի շարք այլ հատկանիշներով կարելի էր օգտվել նաև Կոսովոյի շուրջ զարգացումների տրամաբանությունից թե Արցախից հրաժարվելու դեմ դիմադրության կազմակերպման, թե, եթե ունենայինք նորմալ իշխանություն, արտաքին դիվանագիտական խոսույթի մեջ այս կոնտենտը օգտագործելու համար:

Երբ Նիկոլի շուրթերով մեզ հրամցվում է Բաքու-Ստեփանբակերտ երկխոսության գաղափարը, ապա դրան կարելի կլիներ համաձայնել, եթե թե Հայաստանի իշխանությունները, թե նրանց աշխատանքով՝ արտաքին աշխարհը, այդ ձևաչափին վերաբերվեր այնպես, ինչպես Բելգրադ-Պրիշտինա բանակցությունների բովանդակությանը:

Այնինչ Նիկոլը անում է ճիշտ հակառակը, եւ նրա համաձայնությամբ Կոսովոն անկախացնող նույն գեոպոլիտիկ շրջանակները առաջ են քաշում Արցախը լուծարելու ծրագիրը»։

--00—ՅՄ