Ակնկալում ենք, որ մեր դաշնակիցները Բաքվին թույլ չեն տա իրականացնել ռազմական էսկալացիա. Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաև՝ Հայաստանի նկատմամբ։ Բաքուն շարունակում է խախտել նոյեմբերի 9-ի փաստաթղթով ամրագրված պարտավորությունների իրականացումը։ Ադրբեջանը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը, Հայաստանի տարածքները օկուպացնում և ապօրինի շրջափակում Լաչինի միջանցքը։ Այս մասին այսօր Մոսկվայում Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում նշեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Այս համատեքստում ակնկալում ենք, որ մեր դաշնակիցները Բաքվին թույլ չեն տա իրականացնել ռազմական էսկալացիա,  ուժ կիրառել կամ ուժի կիրառման սպառնալիք հնչեցնել», - իր խոսքում ընդգծեց Արարատ Միրզոյանը։

--00—ԱՊ