«Կոտլետ կիևյան»-ն արդեն համապատասխանում է տեխնիկական կանոնակարգի պահանջներին․ այն նորից կարտադրվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

նկար

Կոտլետի արտադրությունը համապատասխանեցվել է տեխնիկական կանոնակարգի պահանջներին։ Այդ մասին հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ վերացվել է անհատ ձեռնարկատեր Լևոն Հովհաննիսյանին (Շիրակի մարզ, ք. Գյումրի) պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթի կասեցումը:

Լաբորատոր փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ «Կոտլետ կիևյան» արտադրատեսակը համապասխանեցվել է «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

--00—ԼՄ