Ադրբեջանը ՀՀ տարածքին է հավակնում, ասելով՝ եթե չանենք պահանջը, հանգիստ չենք ապրի մեր 29800 կմ²-ում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

Այսօր մեր հանդիպումն անցել է վստահելի ու անկեղծ միջավայրում։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք քննարկել ենք երկկողմանի համագործակցության, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգությանն առնչվող հարցերը։ Արձանագրել ենք, որ հայ-ռուսական  դաշնակցային հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, շարունակվում է ինտենսիվ քաղաքական երկխոսությունը»,-ասել է նա։

Խոսելով Լաչինի միջանցքի արգելափակման մասին, Միրզոյանը նշել է, որ Բաքուն չի կատարում միջանցքի մասով ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը․ «Բաքուն, շարունակելով օկուպացնել Հայաստանի ինքնիշխան տարածքներ, հավակնում է արդեն բոլոր հայկական հողերին՝ դրանք անվանելով ադրբեջանական»։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ