ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
Մոսկվայում կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։ 24news-ը ներկայացնում է առաջնորդների հայտարարությունները։
Ռուսաստանի պետության ղեկավարը Չինաստանի առաջնորդին անվանել է սիրելի ընկեր և շնորհավորել Չինաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
«Չինաստանը վերջին տարիներին հսկայական առաջընթաց է գրանցել իր զարգացման մեջ՝ ամբողջ աշխարհում դա հետաքրքրություն է առաջացնում, ռուսական կողմը «նույնիսկ մի փոքր նախանձում է»»,- ասել է Պուտինը՝ հանդիպման ժամանակ։
Ռուսաստանն ու Չինաստանը շատ համատեղ խնդիրներ ունեն։ Երկրների միջև հարաբերությունները հաջողությամբ զարգանում են.ավելի քան երկու անգամ ավելացել է առևտրաշրջանառությունը՝ հասնելով 185 մլրդ դոլարի,- նշել է նա։
Ռուսաստանի նախագահը ընդգծել է է, որ ուշադրությամբ ծանոթացել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման չինական ծրագրին․ ռուսական կողմը բաց է բանակցային գործընթացի համար։
Ցզինպինն իր հերթին նշել է․
«Մեր երկրների միջև հարաբերությունները պետք է շատ սերտ լինեն»։
ՉԺՀ նախագահը Վլադիմիր Պուտինին «թանկագին ընկեր» է անվանել․ «ՉԺՀ-ի համար կարևոր է ռուս-չինական հարաբերությունների զարգացումը»։
Ըստ Չինաստանի նախագահի՝ Ռուսաստանը զգալի հաջողությունների է հասել Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ։
Ցզինպինը չի կասկածում, որ ռուս ժողովուրդը կաջակցի երկրի գործող նախագահին հաջորդ տարվա ընտրություններում։
«Վլադիմիր Պուտինը միշտ դրական է վերաբերվել չին ժողովրդին և աջակցություն ցուցաբերել. Չինաստանը շնորհակալ է դրա համար» ,- ասել է նա։
--00—ՍՊ