Ջերմուկում հրադադարի խախտում չկա. ՊՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

արամ

Ջերմուկում կրակոցների մասին շրջանառվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, այդ մասին Sputnik Արմենիային ասել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։ 

Նա նշել է, որ հրադադարի խախտումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություններ է տարածում:

Նշենք՝ հայկական որոշ լրատվամիջոցներ գրել էին Ջերմուկում պայթյունավտանգ իրավիճակի մասին։