Երևանի քաղաքապետարանի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել կոռուպցիոն վարույթի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

80700bd6-3c64-4ce0-ae69-13ae17832817.jpg

Այսօր առավոտյան ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձերբակալվել են Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը եւ ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը։

Տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատեց ՀԿ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Այլ մանրամասներ չհայտնելով՝ Օհանջանյանն ասաց, որ նրանք ձերբակալվել են ՀԿ-ում քննվող կոռուպցիոն վարույթի շրջանակում։

Սերգեյ Առաքելյան

--00—ԶՀ