Փաշինյանն ուժեղացված թիկնազորով գտնվում էր «Նաիրի» հիվանդանոցում. այցելել էր Ալեն Սիմոնյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

24News-ի տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես է «Նաիրի» բժշկական կենտրոն ժամանել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր թիկնազորով։

Ամենայն հավանականությամբ, կառավարության ղեկավարն այնտեղ է գտնվել՝ այցելելու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, որը երկուշաբթի կառավարական ամառանոցում ընկել ու վնասել էր արմունկը, ինչի հետևանքով հոսպիտալացվել էր։

Փաշինյանը «Նաիրի» ԲԿ-ում մնացել է շուրջ կես ժամ։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ