ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News
Արցախցի արձակագիր, լրագրող Աշոտ Բեգլարյանը «Մեծ Ուխտավորը` Երիտասարդներին» միջազգային հիմնադրամի Փառքի ակումբի 27 համարային մրցույթի դափնեկիր է դարձել։
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ 44-օրյա պատերազմի մասին Աշոտ Բեգլարյանի «Թողնված գնդակը» պատմվածքը միջազգային մրցույթում գրավել է երկրորդ տեղը։
Աղբյուրի հետ զրույցում արձակագիրը նշել է, որ պատմվածքը ոչ թե մարտական գործողությունների, այլ պատերազմական պայմաններում մարդկային հոգեբանական ապրումների մասին է՝ փիլիսոփայական եզրակացություններով։
«Մրցույթը կայացել է Մոսկվա քաղաքում, ներկայացվել է տարբեր երկրների հեղինակների 53 գեղարվեստական գործ: Մասնակցել են միայն նախորդ մրցույթներում հաղթած հեղինակները, ինչը մրցույթը դարձնում ավելի ծանրակշիռ»,-ասել է Ա. Բեգլարյանը:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՍՊ