Երևանի քաղաքապետարանի հերթական բարձրաստիճան պաշտոնյան է բերման ենթարկվել․ «Հայկական ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

taron
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն բերման է ենթարկել Երևանի քաղաքապետարանի կարգավիճակ չունեցող գույքերի բաժնի պետ Տարոն Միրոյանին։ Վերջինս հարցաքննվել է։ 

Հիշեցնենք՝ առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձերբակալվել էին Երևանի քաղաքապետարանի 2 բարձրաստիճան պաշտոնյաներ՝ աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը և ճարտարապետության ու քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը:

--00—ՍՊ