Պարեկները ՓՊ փաստաբանին տարել են Ոստիկանություն․ նա կասկածվում է կաշառք տալու մեջ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

download.png
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 22-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք են տեղափոխել Երևանի բնակիչ 37-ամյա Լևոն Գևորգյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Ոստիկանության  Դավիթաշենի բաժանմունք է տեղափոխել Հրազդանի կիրճից և կասկածվում է կաշառք տալու մեջ։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Լ․ Գևորգյանը փաստաբանների պալատի փաստաբան է և «ԴիՋիԹեք» ՍՊԸ-ի իրավաբանական տնօրեն։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

SHAMSHYAN.com-ը պատրաստ է ներկայացնելու Լ․ Գևորգյանի տեսակետը։ 

--00—ԶՀ