100 օր է անցել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելուց հետո. Վալերի Բուայե

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

58339a3e-ab38-4183-8991-5ba014b86581.jpg

Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն մեկնաբանություն է գրել Twitter-ի իր էջում՝ համերաշխություն հայտնելով հայ ժողովրդին Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման 100 օրվա հետ կապված։

«Անցել է 100 օր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելուց հետո, Արցախն ու նրա 120 000 բնակիչներն անխղճաբար կտրվել են ամբողջ աշխարհից ։ Ես մտածում եմ հայերի մասին եւ ցանկանում եմ մեկ անգամ եւս նրանց հայտնել իմ համերաշխությունն ու մեծ բարեկամությունը»։

--00—ԶՀ