Մարտի 23-24-ին Մեղրիում` ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանում, պայթեցման աշխատանքներ կկատարվեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

l-0x0wh-786x458z-1.jpeg

Մեղրիի համայնքապետարանը բնակիչներին տեղեկացնում է, որ մարտի 23-ից մինչև մարտի 24-ը ներառյալ ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանում իրականացվելու են պլանային պայթեցման աշխատանքներ:

«Պայթյունների ձայներ լսելու դեպքում հորդորում ենք հանրության շրջանում չառաջացնել անհարկի խուճապ»,- հայտնում են համայնքապետարանից:

--00—ԶՀ