Դատարանը հաստատել է՝ ձերբակալման ընթացքում Գևորգ Պետրոսյանի իրավունքները խախտվել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

image_750x_641c40ca0584b

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (նախագահությամբ՝ դատավոր Ա.Մելիքսեթյանի) այսօր բավարարեց ԵՊՀ դասախոս, փաստաբան Գևորգ Պետրոսյանի ձերբակալման իրավաչափության վիճարկման կապակցությամբ ներկայացված բողոքը։ Այս մասին հայտնում է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

«Դատարանը հաստատել է ձերբակալման ընթացքում Գ.Պետրոսյանի իրավունքների խախտման փաստը՝ նրան պարզաբանելով ՀՀ օրենսդրությամբ հատուցում ստանալու նրա իրավունքը և կարգը»,-գրել է նա։

--00—ՅՄ