Ադրբեջանն արգելափակել է Լեռնային Ղարաբաղը և գնալով դառնում է է´լ ավելի ագրեսիվ. Միխաել Ռոթ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

1105609

ԵՄ-ն պետք է հիմնովին վերանայի իր քաղաքականությունը տարածաշրջանում։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխաել Ռոթը։

«Ադրբեջանն արգելափակել է Լեռնային Ղարաբաղը և գնալով դառնում է էլ ավելի ագրեսիվ»,- գրել է նա՝ հավելելով, որ ժողովրդավարությունը/ազատությունը և անվտանգությունը մեդալի երկու կողմերն են: Եվրամիությունը և նրա անդամ երկրները պետք է ավելի շատ ջանքեր ներդնեն երկուսին էլ հասնելու համար:

--00—ՅՄ