Նոր մանրամասներ՝ Մեղրի-Կապան ավտոճանապարհի վթարից․ Shamshyan

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

վթար

Այսօր՝ մարտի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 17:00-ի սահմաններում Mitsubishi Pajero iO ​մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 308 կմ հատվածում՝ Մեղրիի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, ընկել ձորը` հայտնվելով բետոնե պարսպի և ծառի արանքում:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի, որոնցից մեկը երեխա, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեղրու բժշկական կենտրոն: Հաղորդում է Shamshyan.com-ը։

Վթարի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը վարորդն է, ով Մեղրի քաղաքի բնակիչ, 47-ամյա  Կարեն Մարտիրոսյանն է, իսկ վիրավորներն էլ նրա ընտանիքի անդամներն են:

--00—ՍՊ