Ողբերգական ավտովթար` Լոռիում. որոնվող ​24-ամյա երիտասարդի դին հայտնաբերվել է անդունդի մեջ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

ավտովթար

Այսօր՝ մարտի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչություն և ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում ավտոմեքենան գահավիժել է ձորը: Հաղորդում է Shamshyan.com-ը։

Ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի: ​

Հարազատները նշում էին նաև, որ իրենց հետ ոստիկանները մոտ 70-80 կմ շառավիղով տարածքներում կատարել են որոնողական աշխատանքներ՝ Վանաձոր-Դիլիջան և Վանաձոր-Սպիտակ ուղղություններով, քանի որ կար կարծիք, որ հնարավոր է կամ Սպիտակից է վարորդը վերադարձել Երևան, կամ Դիլիջանից:

Դին մեծ դժվարությամբ փրկարարները, ոստիկաններն ու մահացածի հարազատները ճոպանի միջոցով դուրս բերեցին անդունդից:

Հարազատները նաև իրենց վրդովմունքն էին հայտնում քննիչների ուշանալուց։

Ոստիկանության ծառայողները մի քանի անգամ խնդրեցին մահացածի հորն ու մյուս հարազատներին, որպեսզի համբերատար սպասեն քննիչների ժամանմանը:

Ի վերջո, 2.5 ժամ հետո նոր Լոռու մարզային քննչական վարչության քննիչները ժամանեցին, ովքեր էլ հայտնեցին, որ դին չի տեղափոխվելու այնքան ժամանակ, մինչև դատաբժիշկը չգա: Դա ավելի զայրացրեց մահացածի հարազատներին, ովքեր չհամաձայնվեցին քննիչի որոշմանը, թե դատաբժիշկը գա նոր, մինչդեռ ոստիկանները ժամանակին դատաբժշկին բերել էին դեպքի վայր, իսկ դատաբժիշկը հայտնել էր, որ կարող են դին տեղափոխել դիահերձարան, որտեղ էլ ինքը կկատարի իր աշխատանքը:

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մահացածը Լոռու մարզի բնակիչ, 24-ամյա Հովհաննես Կ.-ն է:

--00—ՍՊ