«ԼՈՒՅՍ» հիմնադրամը ներկայացրել է «АРМЯНОФОБИЯ В АЗЕРБАЙДЖАНЕ» ծավալուն աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

Luys.jpg

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը ներկայացնում է «АРМЯНОФОБИЯ В АЗЕРБАЙДЖАНЕ» ծավալուն աշխատանքը, որում ուսումնասիրվել է հայատյացության, հակահայկական քարոզչության և ապատեղեկատվության դրսևորումները Ադրբեջանի կյանքի տարբեր ոլորտներում։

Աշխատանքն այս պահին հասանելի է միայն ռուսերեն տարբերակով։ Ուսումնասիրությունն ընդգրկում է 2022թ. օգոստոս-2023թ. փետրվար ժամանակահատվածը։

Թեմատիկ օրինակները ներկայացված են ընտրովի` ելնելով ուսումնասիրության սահմանափակ շրջանակից, սակայն դրանք ամբողջությամբ ցույց են տալիս յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ ադրբեջանական կողմի միտումներն ու մոտեցումները:

--00—ԶՀ