Ալեն Սիմոնյանը դուրս է գրվել ԲԿ-ից, Հայաստան-Թուրքիա հանդիպմանը, սակայն, ներկա չի գտնվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

գգ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր դուրս է գրվել «Նաիրի» բժշկական կենտրոնից։ Այս մասին 24News-ին ասաց Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։

Ի պատասխան հարցին՝ Սիմոնյանը ներկա գտնվելու՞ է վաղը կայանալիք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը՝ Խաչատրյանը պատասխանեց, որ ոչ։

Սիմոնյանը ԲԿ էր տեղափոխվել մարտի 20-ին՝ իր ֆբ էջում գրելով՝ «Սիրելի ընկերներ, համացանցի աղմուկից և տարբեր շահարկումներից զերծ մնալու համար տեղեկացնեմ ձեզ, որ մարզվելու ընթացքում ընկել եմ և կոտրել ձեռքս, կպահանջվի նաև վիրահատական միջամտություն: Շնորհակալ եմ բազմաթիվ նամակների և զանգերի համար»։

 

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ