Սննդի սղության պատճառով Մարտակերտի Չափար համայնքում դադարեցվել են «Երկարօրյա դպրոց»-ի պարապմունքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

179146

Շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Չափար համայնքում,  սննդի սղությամբ պայմանավորված, դադարեցվել է «Երկարօրյա դպրոց»-ի  պարապմունքները։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Չափարի դպրոցի տնօրեն Իրինա Սևումյանը։

«Անցած տարվա  դեկտեմբերից առ այսօր դպրոցում չի գործում «Երկարօրյա դպրոց» ծրագիրը, որում ընդգրկված էր երկու խումբ՝ միջին և տարրական։ Աշխատում էր երկու ուսուցիչ։ Պետք է նշեմ, որ «Երկարօրյան» կարևոր ձեռքբերում է թե՛ կրթօջախի, թե՛ ամբողջ համայնքի համար։ Այն շատ էր օգնում աշխատող ծնողներին, իսկ ուսուցիչները կարողանում էին շատ ժամանակ անցկացնել աշակերտների հետ ու ավելին սովորեցնել։ Աշակերտներն էլ օգտակար զբաղմունք ունեին  և արդյունավետ էին անցկացնում ժամանակը։ Ծրագրի շրջանակներում աշակերտները հաճախակի էին այցելում գյուղի արհեստավորներին, մեղվաբույծներին։ Արդյունքում ստացած գիտելիքները փորձում էին կիրառել դպրոցում»,-պատմել է տնօրենը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ