Ադրբեջանում կրկին երկրաշարժ է գրանցվել, ցնցումները զգացվել են Արցախում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

երկրաշարժ

Մարտի 24-ին՝ տեղական ժամանակով ժամը 11։09-ին, Ադրբեջանի Իսմայիլ քաղաքից 22 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ` 4,6 մագնիդուտով 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ 

Արցախի ՆԳՆ-ից հայտնում են, որ ցնցումները Արցախում զգացվել է մինչև 3 բալ ուժգնությամբ։

Ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ առավոտյան Իրանի Խոյ քաղաքից 23 կմ հարավ-արևելք տեղական ժամանակով 07:16-ին օջախի 10 կմ խորությամբ 5․3 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:

Երկրաշարժը զգացվել էր Սյունիքի մարզում՝ 3-4 բալ, Վայոց Ձորի, Արարատի մարզերում՝ 3 բալ և Կոտայքի մարզում՝ 2 բալ ուժգնությամբ։

--00—ԼՄ