ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Ֆուտբոլի Թուրքիայի հավաքականը ժամանել է Երևան։ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը լուսանկարներ է հրապարակել է «Զվարթնոց» օդանավակայանից։
Թուրքիայի թիմը հանգրվանել է Երևանի Double Tree հյուրանոցում։
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին մրցափուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ ժամը 21:00-ին։
--00—ՅՄ