Տարածաշրջանը եռացող կաթսայի մեջ է, պետք է ժամանակ շահել ու պայմանագիր չկնքել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

Հայաստանը մտել է վտանգավոր գործընթացի մեջ՝ երկու հետգծանի բանակցային մարտավարությամբ է հանդես գալիս, հասկանալի է, որ ԼՂ և ՀՀ կարգավորումները շատ ուժերի են հետաքրքիր, բայց խելամիտ կլինի, որ շահագրգիռ անձինք միասին հայտարարի գան և գործեն, եթե չի ստացվում, ուրեմն՝ պետք է դեռևս հետաձգել գործընթացը՝ հաշվի առնելով Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունը: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ԵՊՀ դոցենտ, «5165 շարժման» խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը:

«Հայաստանի կողմից երկճյուղ դիվանագիտություն է իրականացվում, տարածաշրջանը եռացող կաթսայի մեջ է, ու այս իրավիճակում ՀՀ-ի կողմից շտապողականություն է դրսևորվում, որ այդ պայմանագիրը կնքվի, պետք է հետաձգել գործընթացը, չպետք է թույ տալ, որ Արցախը դառնա Նախիջևան»,- ավելացրեց նա:

Սողոմոնյանի համոզմամբ, պետական համակարգը առաջինը պետք է թույլ չտա, որ խաղաղության պայմանագիրը կնքվի, քանի որ ինստիտուցիոնալ առումով կրում են պետական շահը. «ԱԳՆ, ԱԺ, Արդարադատության նախարարություն և այլ մարմիններ պետք է հասկանան, որ իրենք պատասխանատու են ի պաշտոնե նաև պետականորեն դիմադրություն ցույց տալու համար: Խաղաղության պայմանագիրը երկրորդ կապիտուլյացիան է լինելու, պետք է խնդիր դնել և կանխել այն ականների գործարկումը, որոնք կան դրա տակ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ