Էրդողանի վերջին կռիվն է, պարտվելու հնարավորություն չունի. Ռուբեն Մելքոնյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

Էրդողանի վերջին կռիվն է, պարտվելու հնարավորություն չունի: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց թուրքագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։

Մելքոնյանի համոզմամբ, Թուրքիայի գործող նախագահի հաղթանակը այլընտրանք չունի, քանի որ հակառակ պարագայում նրա վերջին 20 տարիների աշխատանքը կզրոյացվի, նրա ստեղծած էրդողանական Թուրքիան կոչնչանա և, մեծ հաշվով, ինքն էլ՝ որպես գործիչ կչեզոքացվի։

Թուրքագետի կարծիքով, ընդդիմության թեկնածուները մի շարք կետերով զիջում են Էրդողանին, օրինակ՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ  Քեմալ Քըլըչդարօղլուն բավարար խարիզմատիկ չէ և ոչ էլ կարողանում է Էրդողանի պես պոպուլիզմով զբաղվել։ Ըստ Մելքոնյանի՝ մեծ հաշվով Էրդողանը կարաղացել է հաղթահարել երկրաշարժի քաղաքական հետևանքները։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ