5-րդ շարասյան գեներալ Ֆրանկոն Փաշինյանն է, եթե ոչ, ապա թող բացահայտի. Սուրենյանց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

5-րդ շարասյան գեներալ Ֆրանկոն Փաշինյանն է, եթե ոչ, ապա թող բացահայտի: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

Սուրենյանցի համոզմամբ, Փաշինյանը սպանել է Արցախի սուբյեկտայնությունը և հենց նրա պատճառով է, որ այսօր Սերգեյ Լավրովը Արցախի համար առաջարկում է Դոնբասի կամ էլ Կոսովոյի սերբերի տարբերակը։

Բանախոսի կարծիքով, չի կարելի Լավրովին կամ էլ Բլինքենին մեղադրել, քանի որ իրավիճակը ստեղծվել է Փաշինյանի և նրա նախորդների քայքայիչ գործունեության պատճառով։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ