Լկտի սուտ է, ձեռք ենք բերել S300-ներ, հեռահար հրթիռներ, հարյուրից ավելի զրահատեխնիկա ու «Իսկանդեր»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

«Լկտի սուտ է»։ ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնաբանել է վարչապետ Փաշինյանի՝ վերջին ասուլիսին հնչեցրած միտքը, ըստ որի, ՀՀ-ն նախորդող 10 տարիներին զենք գրեթե ձեռք չի բերել, և ամենից շատ զենք է ձեռք բերվել այս իշխանության օրոք։

Սարգսյանը նշում է՝ այս իշխանությունների ամենից ուժեղ կողմը ամոթ չունենալն է․ «Նրանք կարող են առանց ամոթի նայել դիմացինի աչքերի մեջ և ստել»։

ՀՀ երրորդ նախագահը, անդրադառնալով սպառազինությունների ձեռք բերման թեմային, ընդգծում է․ «Մենք մարտական պատրաստության վրա ավելի շատ զինամթերք ենք օգտագործել, քան իրենք ձեռք են բերել այդ երկու տարիների ընթացքում․ ձեռք ենք բերել S300-ներ, հեռահար, իսկ իրե՞նք ինչ են ձեռք բերել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՍՊ