ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Իջևան, մարզպետի հետ խոսել հայ-ռուսական հարաբերություններից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

կոպիրկին

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել Է Իջևան քաղաք։ Այդ մասին տեղեկանում ենք Երևանում Ռուսական տան տարածած մամուլի հաղորդագրությունից։

տեքստիլ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև միջտարածաշրջանային համագործակցության և բարեկամական հարաբերությունների ամրապնդման հարցը:

Հանդիպումը եզրափակվեց շրջայցով՝ «Իջ Գրանդ տեքստիլ» կարի ֆաբրիկայում:

--00—ՍՊ