Ոստիկանության խոշոր գործարքը «Սիլ Ինշուրանսի» հետ նոր կասկածներ է հարուցել կոռուպցիայի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

սուքիասյան

Չնայած Ներքին գործերի նախարարության ու անձամբ նախարարի հավաստիացումներին, թե Ոստիկանությունը օրինական ճանապարհով է ավտոմեքենաներն առանց մրցույթի ապահովագրել «Սիլ Ինշուրանսում», փաստերը հակառակն են պնդում։ Գրում է Azatutyun-ը։ 

Ավելին, աղբյուրի հարցումներից պարզ դարձավ, որ Ավտոապահովագրողների բյուրոն այս գործարքի վերաբերյալ կարգապահական վարույթ է սկսել իշխող պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին ու նրա ընտանիքին պատկանող «Սիլ Ինշուրանսի» դեմ։

Մոտ մեկ ամիս առաջ «Ազատությունը» հաղորդեց, որ Ոստիկանությունը ավտոմեքենաների ապահովագրությունը պատվիրել է «Սիլ Ինշուրանսին»՝ առանց մրցույթի։ Իշխանության հետ փոխկապակցված այդ ընկերությունը միայն Ոստիկանության ավտոմեքենաների ապահովագրման համար այս տարի պետբյուջեից մոտ կես միլիոն դոլար կստանա։

--00—ՍՊ