ՊՆ նախարարը հանձնարարել է խիստ ուշադրության կենտրոնում պահել դիրքերի արդիականացման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

պապիկյան

Մարտի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի, հետևել իրականացվող ինժեներական աշխատանքներին։ Տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանձնարարել է խիստ ուշադրության կենտրոնում պահել դիրքերի արդիականացման, վերազինման գործընթացը, և ներկայացնել այն կարիքները, որոնք առաջնահերթ են մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների ծառայությունը լիարժեք և արդյունավետ կազմակերպելու համար։ 

պապիկյան

Այնուհետև Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտու մարտական դիրքեր, հանդիպել մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողներին, զրուցել ծառայությանն առնչվող հարցերի շուրջ։
 
Նախարար Պապիկյանը հորդորել է առավել մեծ ակտիվություն ցուցաբերել մարտական, ֆիզիկական և կրակային պարապմունքներին։

պապիկյան

Օրվա ավարտին նախարարը շարունակել է առանձնազրույցները սպաների հետ, լսել  սպայակազմին հետաքրքրող հարցերը և ներկայացրել այն անելիքները, որոնք իրագործվելու են առաջիկայում։

--00—ՍՊ