ԱՀ ՊԲ-ն կրակ չի բացել Մարտունու օկուպացված տարածքներում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

արցախի պբ

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել․

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մարտի 24֊ի երեկոյան կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»։ 

 

--00—ՍՊ