Ես ապրում եմ այս ծրագրով. Վահագնի թաղամասի մոտ կկառուցենք Ակադեմիական քաղաքը և խաղադաշտ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել Ակադեմիական քաղաքի կառուցման վայրը։ Խոսելով քաղաքի մասին` նա նշել է․

«Կունենանք ժամանակակից համերգասրահ, կգործի տրամվայ և, եթե տեխնիկատնտեսական ու ճարտարապետական հաշվարկները հաստատեն, այս հատվածում կունենանք ֆուտբոլի ազգային ստադիոն»։ 

Ըստ վարչապետ Փաշինյանի՝ անվտանգային ուժեղ համակարգ նշանակում է կրթություն, գիտություն ու մշակույթ․ «Սա է, այո՛, մեր արձագանքը մեր ունեցած բոլոր մարտահրավերներին, որովհետև ես հավատում եմ, որ Հայաստանի ապագան կրթությունն է, գիտությունն է, արվեստը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՍՊ